Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի միջուկային համալիրի դեմ
Ուկրաինան կիրակի օրը պատժամիջոցներ է սահմանել ռուսական միջուկային համալիրի, այդ թվում՝ «Ռոսատոմ» կորպորացիայի, ինչպես նաև «Զապորոժիե ԱԷԿ» դաշնային ունիտար ձեռնարկության դեմ։
«Ռուսաստանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցների վերաբերյալ Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը ուժի մեջ է մտել»,- ասել է Զելենսկին, որի խոսքերը հրապարակվել են նրա Telegram ալիքում։
Ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Ուկրաինայի նախագահի կայքում հրապարակվել է նրա հրամանագիրը Ռուսաստանի Դաշնության միջուկային համալիրի 200 ձեռնարկությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։
Կարծիքներ