Արևմտյան երկրներն ակտիվորեն փորձում են ազդել Թուրքիայում ընտրությունների վրա, իմ դեմ ստոր արշավ է ընթանում. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է արևմտյան երկրներին՝ հայտարարելով, որ վերջիններս փորձում են ազդել երկրում մայիսի 14-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների վրա։
«Համաշխարհային ուժերը Եվրոպայից մինչև Ամերիկա ակտիվ ջանքեր են գործադրում մայիսի 14-ի ընտրությունների վրա ազդելու համար: Այդ նպատակով իմ դեմ ստոր արշավ է ընթանում», - ասել է նա:
Այս մասին հայտնում է TRT հեռուստաալիքը։
Էրդողանը նշել է, որ արևմտյան մամուլը շատ է գրում այն մասին, թե որքան կարևոր են Թուրքիայում ընտրությունները համաշխարհային քաղաքականության համար, հետևաբար, ակտիվ ջանքեր են գործադրվում ազդելու քվեների և հասարակական կարծիքի վրա։
Կարծիքներ