ՊՆ մամուլի քարտուղարն անդրադարձել է ադրբեջանական ապատեղեկատվություններին

ՊՆ մամուլի քարտուղարն անդրադարձել է ադրբեջանական ապատեղեկատվություններին

Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանն անդրադարձել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությանը:

Այս մասին, ֆեյսբուքյան գրառումով տեղեկացնում է Արամ Թորոսյանը:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 30-ին՝ ժամը 19:40-ին, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,-նշվում է հաղորդագրությունում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում