Կոտայքի մարզում BMW-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել. կա վիրավոր
Կոտայքի մարզի Քանաքեռավան-Մրգաշեն ավտոճանապարհին «BMW 3» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել. ՃՏՊ-ի հետևանքով տուժածը տեղափոխվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն։ FreeNews-ին այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
«Սեպտեմբերի 15-ին, ժամը 18։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան-Մրգաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «BMW 3» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Յ․ Ա․, ծնված 1994 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ փրկարարները հոսանքազրկել և ուղղել են ավտոմեքենան, այնուհետև իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:
Կարծիքներ