Մայիսի 28-ին կցուցադրենք միայն այն սպառազինությունը, որը ձեռք ենք բերել և արտադրել 2022-ից հետո. վարչապետ

Մայիսի 28-ին կցուցադրենք միայն այն սպառազինությունը, որը ձեռք ենք բերել և արտադրել 2022-ից հետո. վարչապետ

Մենք ցանկանում ենք հաշվետու լինել հանրության առաջ՝ ներկայացնելով, թե ինչ սպառազինություն ենք ձեռք բերել վերջին տարիներին։ Այս մասին Ազգային ժողովի ապրիլի 15-ի նիստին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ «ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան լսել»։

«Մայիսի 28-ին՝ Հանրապետության օրվա առիթով, Հանրապետության հրապարակում կցուցադրենք, ի միջի այլոց, միայն այն սպառազինությունը, որը ձեռք ենք բերել և արտադրել 2022 թվականից հետո։ Ուզում ենք պարզապես հաշվետու լինել մեր ժողովրդին։ Հույս ունենք՝ դրանով հարցերը կփակվեն։

Վերջին երեք տարիների ընթացքում ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի համար 170 միլիարդ դրամի պատվեր ենք տեղադրել։ Սա ևս կարևոր հանգամանք է։

Սպառազինության ցուցադրության ընթացքում այն, ինչ ցանկանում ենք քողարկել, կքողարկենք, իսկ այն, ինչ չենք ցանկանում ցույց տալ, մարդիկ որքան էլ նայեն, չեն տեսնի։ Սա ևս կարևոր առանձնահատկություն է», — նշել է վարչապետը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում