«Կարևոր է շտապ վերադառնալ Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև բովանդակալից, ազնիվ և իրական երկխոսությանը». Պետեր Ստանո

«Կարևոր է շտապ վերադառնալ Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև բովանդակալից, ազնիվ և իրական երկխոսությանը». Պետեր Ստանո

«Եվրամիությունը ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին»,- այսօր Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով խոսնակ Պետեր Ստանոն։

«ԵՄ անդամ երկրները կորոշեն հաջորդ քայլերն այս համատեքստում, քանի որ տեսնում ենք, թե ինչ զարգացումներ են տեղի ունենում գետնի վրա», - ասել է Ստանոն:

Նա հավելել է, որ կարևոր է շտապ վերադառնալ Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև բովանդակալից, ազնիվ և իրական երկխոսությանը, և հավելել, որ ԵՄ-ն ի գիտություն է ընդունել հայտարարությունը, որ նման հանդիպում պետք է տեղի ունենա սեպտեմբերի 21-ին։

Նա նաև հայտարարել է, որ ԵՄ-ն ակնկալում է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում․ «Մենք նաև ակնկալում ենք, որ Ադրբեջանը կդադարեցնի ներկայիս ռազմական գործողությունները»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում