Երևանի քաղաքապետարանը մեկնաբանում է մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնության դեպքը

Մամուլում հրապարակված՝ մանկապարտեզում երեխայի հանդեպ բռնություն կիրառելու հրապարակման վերաբերյալ տեղեկացնում ենք, որ բռնության վերաբերյալ քաղաքացուց դիմումը ստանալուց հետո Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներն իրականացրել են ուսումնասիրություններ իրենց լիազորությունների շրջանակներում: Ելնելով կատարված ուսումնասիրությունների արդյունքներից և երեխայի լավագույն շահից, ինչպես նաև հաշվի առնելով, որ գործը վերաբերում է երեխայի նկատմամբ բռնությանը՝ գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանություն, քանի որ բարձրացված խնդիրը գտնվում է ոստիկանության տիրույթում:
Կարծիքներ