Հիասթափված եմ պարտությունից․ ԱՄՆ-ի մարզիչ
ԱՄՆ-ի գլխավոր մարզիչ Գրեգ Բերհալտերը մեկնաբանել է ԱԱ-2022-ի 1/8 եզրափակչում Նիդերլանդներից կրած 1-3 հաշվով պարտությունը։ Այս մասին գրում է armsport.am֊ը։
«Դրա հետ հաշտվելը բարդ է, մենք շատ լավ թիմ ունենք, ընկերասեր, ու այսօր չկարողացանք հաղթել, բայց ոչ ցանկության կամ ջանքերի ոչ բավարար լինելու պատճառով։ Տղաները ողջ ուժերը ներդրեցին, ու ցավոք, պարտվեցին։
Երբ ես մտածում եմ այս թիմի և այն մասին, թե ինչպես են նրանք հավաքվել վերջին երեքուկես տարիների ընթացքում, դա իսկապես յուրահատուկ տեսարան է, և այդքան էլ հաճախ չես տեսնի նման կապ: Դրա համար էլ շատ եմ հպարտանում ԱՄՆ հավաքականով, բայց հիասթափված եմ այսօրվա արդյունքից»,- մարզչի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը։
Կարծիքներ