Ինչ՞ու է Ռոնալդուն թևկապը նետել խոտածածկին
Պորտուգալիայի հավաքականի հարձավող Կրիշտիանու Ռոնալդուն Սերբիայի դեմ խաղում իր խփած գոլը մրցավարի չարձանագրելուց հետո ավագի թևկապը նետել է խոտածածկին:
Ռոնալդուն տուգանայինի մատույցներից կատարած հարվածով գրավել է դարպասը, բայց Սերբիայի հավաքականի պաշտպաններից մեկը գնդակը դուրս է բերել դարպասից: Պորտուգալացի ֆուտբոլիստները փորձել են մրցավարին բացատրել, որ գնդակը հատել է դարպասային գիծը, սակայն վերջինս գոլը չի արձանագրել: Մրցավարի որոշումը բուռն կերպով վիճարկելու համար Ռոնալդուն դեղին քարտ է ստացել, և չկարողանալով զսպել զայրույթը, ավագի թևկապը նետել է խոտածածկին:
Հիշեցնենք՝ խաղն ավարտվել է 2-2 հաշվով:
Նյութի աղբյուրը՝ shantnews.am
Կարծիքներ