Ո՞ր թիմերի հետ կհանդիպեն «Արարատն» ու «Ալաշկերտը», եթե հաղթահարեն առաջին փուլի արգելքը
Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացել է Կոնֆերենցիաների լիգայի 2022/23 մրցաշրջանի որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը։
Հիշեցնենք, որ Հայաստանը մրցաշարում ներկայացնելու են «Արարատը», «Ալաշկերտը», իսկ երկրորդ փուլում՝ «Արարատ-Արմենիան»։
«Արարատի» մրցակիցը որակավորման առաջին փուլում կլինի մակեդոնական «Շկենդիան», իսկ «Ալաշկերտի» մրցակիցը՝ Մալթան ներկայացնող «Համրուն Սպարտանս» ակումբը։ Մրցակիցների արգելքը հաղթահարելու դեպքում երկրորդ փուլում «Արարատը» կհանդիպի լատվիական «Վալմերիայի» հետ, իսկ «Ալաշկերտը»՝ բոսնիական «Վելեսի»։
Արդեն նշել ենք, որ «Արարատ-Արմենիայի» մրցակիցը որակավորման երկրորդ փուլում կլինի «Դինիամո-Թբիլիսի»-«Պաեդե» (Էստոնիա) զույգի հաղթողը։
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում առաջին հանդիպումները տեղի կունենան հուլիսի 7-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ հուլիսի 14-ին։
Աղբյուրը՝ Shantnews:
Կարծիքներ