Իրանում կալանել են 90 տոննա մաքսանենգ վառելիքով նավը. Fars
Իրանի իշխանությունները 90 տոննա մաքսանենգ վառելիքով նավ են կալանել երկրի հարավի Քիշ կղզու մոտ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 16-ին այդ մասին հայտնել Է Fars գործակալությունը՝ վկայակոչելով Հորմոզգանի նահանգի գլխավոր դատավորին:
Գրծակալության տվյալներով՝ նավի նավապետը եւ անձնակազմի հինգ անդամները կալանավորված են: Այլ մանրամասնություններ չեն հայտնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ