Հյուսիսային Կորեան «մարտական» դելֆիններ է պատրաստում
Հյուսիսային Կորեան «մարտական» դելֆիններ է պատրաստում պատերազմի համար: Նման եզրակացության է հանգել ԱՄՆ շահույթ չհետապնդող ռազմածովային ինստիտուտը` արբանյակային պատկերների հիման վրա:
Լուսանկարներում անասնոցներ են, որոնք լողում են պղտոր ջրի մեջ նավաշինարանի եւ ածխի բեռնաթափման նավահանգստի միջեւ, իսկ մոտակայքում ռազմական նավեր են, հայտնում է USNI-ն:
Լուսանկարներից դատելով` հյուսիսկորեական ծրագիրը սկսվել է առնվազն 2015-ի հոկտեմբերին:
Զեկույցում նշվում է, որ քաղաքի ծայրամասում, գետից այն կողմ գտնվող մեկ այլ բազա, կարծես, դելֆինների բուծման վայր է: ԱՄՆ ռազմածովային ուժերն առաջինն են սկսել օգտագործել ծովային կաթնասուններին, այդ թվում` դելֆիններին եւ ծովառյուծներին, ռազմական նպատակներով, օրինակ` ականների հայտնաբերման համար:
Մինչ օրս այս օրինակին հետեւել են միայն Ռուսաստանի ռազմածովային ուժերը` Արկտիկայում եւ Սեւ ծովում տեղակայված բազաներով:
Հնարավոր է` Հյուսիսային Կորեայում հայտնաբերված ծովային կաթնասունների անասնոցները ձկնաբուծարաններ են, որոնցից շատերը թագավորության ԶՈՒ տրամադրության տակ են:
Սակայն USNI-ը կարծում է, որ արբանյակային լուսանկարներում պատկերված մեծավանդակները չեն համապատասխանում երկրի այլ ձկնաբուծական տնտեսություններին:
Կարծիքներ