Հայաստանում ՄՊՀ մասնաճյուղը ուսամնական տարին կսկսի առցանց ռեժիմում

Հայաստանում ՄՊՀ մասնաճյուղը ուսամնական տարին կսկսի առցանց ռեժիմում

Հայաստանում Մոսկվայի Մ․Վ․ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղի ղեկավարությունը կորոնավիրուսի համաճարակային իրավիճակի հետ կապված որոշում է ընդունել ուսումնական տարին առցանց ռեժիմում սկսելու մասին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են երեւանյան մասնաճյուղից։

«Աշնանային կիսամյակը կսկսվի առցանց ռեժիմում։ Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ պրոֆեսորա-դասախոսական հիմնական կազմը մասնաճյուղ է գալիս Մոսկվայից։ Դասախոսներն օբյեկտիվ պատճառներով Երեւան հասնել չեն կարող, քանի որ կանոնավոր ավիահաղորդակցությունը չի վերականգնվել։ Հայաստանի սահմաններից դուրս են մնացել նաեւ մեծ թվով ուսանողներ՝ օտարերկրյա պետությունների քաղաքացիներ»,- հայտնել են ՄՊՀ մասնաճյուղից։

Այնտեղ նշել են, որ հանրապետությունում ինֆեկցիայի տարածման իրավիճակի կայունացման եւ արտակարգ դրության չեղարկման դեպքում ուսումնական հաստատության ղեկավարությունը ուսումնական գործընթացը կփոխանցի սովորական ռեժիմի։

Երեւանում Մ․Վ․ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղը իր գործունեությունը սկսել է 2015 թվականին։ 2019 թվականի հուլիսին մասնաճյուղն առաջին շրջանավարտներն է ունեցել։ 42 շրջանավարտների դիպլոմներ են հանձնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Մ․Վ․ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս Վիկտոր Սադովնիչին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում