Կամչատկայի մոտակայքում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Սեյսմոլոգները վերջին մեկ օրվա ընթացքում Կամչատկա թերակղզու արևելյան ափերի մոտ 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ են գրանցել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ Գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության դաշնային հետազոտական կենտրոնի Կամչատկայի մասնաճյուղում։
«Երկրաշարժի ուժգնությունը 5,0 մագնիտուդ է, էպիկենտրոնը գտնվել է Միլկովո գյուղից 181 կմ հեռավորության վրա»,- հայտնել են մասնաճյուղից։
Տեղի բնակիչները զգացել են ցնցումներ, որոնց ուժգնությունը նշվում է։ Մարդիկ ճոճվում էին, բնակարաններում սպասքները դղրդում էին, ջահերը ցնցվում։
Կարծիքներ