Մահափորձ՝ Գարո Փայլանի դեմ․ Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավորը դիմել է իրավապահներին

Մահափորձ՝ Գարո Փայլանի դեմ․ Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավորը դիմել է իրավապահներին

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է իր դեմ կազմակերպված մահափորձի և իշխանությունների ու իրավապահների անգործության մասին։

Գրառման մեջ ասված է․

«Չնայած արդեն 2 շաբաթ անցել է իմ դեմ մահափորձի պլանավորման հայտնի դառնալուց, այնուամենայնիվ, ոչ քաղաքական իշխանությունը, ոչ դատախազությունը քալեր չեն ձեռնարկել։

Ուստի ես քրեական գործ հարուցելու հաղորդում եմ ներկայացրել։

Ընդգծում եմ․ նա ով պաշտպանում է հանցագործին, համարվում է հանցակից»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում