Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 203․7 հա տարածքում բռնկված հրդեհները

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 203․7 հա տարածքում բռնկված հրդեհները

Հոկտեմբերի 3-5-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 26 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ 3000 քմ, 

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 1 հա, Երնջատափ գյուղում՝ 4000 քմ,

Արարատի մարզի Վեդի քաղաքում՝ 1 հա,

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում՝ 1.1 հա, Գավառ քաղաքում՝ 5500 քմ, Մարտունի քաղաքում՝ 1 հա, Սարուխան գյուղում՝ 100 հա, Լանջաղբյուր գյուղում՝ 30 հա,

Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 3000 քմ,

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 7000 քմ, Չարենցավան քաղաքում՝ 1․3 հա, Հրազդան քաղաքում՝ 17.5 հա, Ալափարս գյուղում՝ 8 հա, Ֆանտան գյուղում՝ 9 հա, Քաղսի գյուղում՝ 1 հա,

Տավուշի մարզի Պառավաքար գյուղում՝ 1500 քմ, Վարագավան գյուղում՝ 4500 քմ,

Երևան-Սևան ավտոճանապարհին՝ 30 հա։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 203․7 հա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում