Ստամբուլում փողոցային երաժիշտներին արգելել են քրդերեն երգել
Ստամբուլի «Իսթիքլալ» պողոտայում ոստիկանության ծառայողը արգելել է փողոցային երաժիշտներին քրդերեն երգ երգել: Այս մասին բարձրաձայնել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության Ստամբուլի նահանգային գրասենյակի ղեկավար Ֆերհաթ Օնջուն՝ տեղադրելով նաև փաստը հաստատող տեսանյութը: Հաղորդում է Ermenihaber.am-ը։
Վերջինս սոցցանցում արած հրապարակման մեջ տեղեկացրել է, որ իրեն զանգահարել է երգիչներից մեկը և տեղեկացրել, որ քրդերեն երգ երգելու պատճառով ոստիկանական բռնության են ենթարկվել ու վիրավորանքների արժանացել: Օնջուի տեղեկացմամբ՝ զանգահարող անձին ու մյուս ընկերներին տեղափոխել են ոստիկանության բաժանմունք:
Ըստ ԺԴԿ-ական գործչի՝ անհանդուրժողականության այս դրսևորումը բխում է քրդերենի նկատմամբ պետության թշնամական վերաբերմունքից: Օնջուն, որպես նշյալի ապացույց, ներկայացրել է այն փաստը, որ այդ պողոտայում փողոցային երաժիշտների կողմից տարբեր այլ լեզուներով կատարվող երգերը չեն արգելվում:
Կարծիքներ