Կարկուտն էական վնասներ է հասցրել Ծովակ և Լուսակունք համայնքներում․ վնասվել է ավելի քան 250 հեկտար ցանքատարածություն

Կարկուտն էական վնասներ է հասցրել  Ծովակ և Լուսակունք համայնքներում․ վնասվել է ավելի քան 250 հեկտար ցանքատարածություն

Օգոստոսի 14-ին տեղացած կարկուտն էական վնասներ է հասցրել նաև Գեղարքունիքի մարզի Ծովակ և Լուսակունք համայնքների տնտեսություններին։ Ինչպես գրում է «Արմենպրեսը», այս մասին տեղեկացրել են Ծովակի և Լուսակունքի համայնքապետարանների աշխատակազմերից, նախնական ուսումնասիրությունների, ինչպես նաև քաղաքացիների կողմից ներկայացված դիմումների համաձայն, վնասվել են կարտոֆիլի և բանջարաբոստանային այլ մշակաբույսերի ցանքեր, պտղատու այգիներ։

Ծովակում վնասվել է 130 հեկտար ցանքատարածություն, որի 95 տոկոսը կազմում են կարտոֆիլի ցանքերը, մնացած մասը՝ հացահատիկի դեռևս չհնձված արտերը։ Լուսակունքում վնասվել է 80 հեկտար կարտոֆիլի, 56 հեկտար հացահատիկի ցանք, 5 հեկտար պտղատու այգու բերք։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում