«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հիվանդանոցներում բուժում է ստանում 21 քաղաքացի.ԱՆ
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մայրաքաղաքի բուժհաստատություններում շարունակում է բուժում տանալ 21 քաղաքացի:
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նրանց առողջական վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության: Մյուս հոսպիտալացվածները ստացել են անհրաժեշտ բուժօգնությունն ու դուրս գրվել:
Օգոստոսի 15-ի, ժամը 10:00-ի դրությամբ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 6 մարդ մահացել է Բժշկական կենտրոններ տեղափոխվածների թիվը 61 է:
Կարծիքներ