Մարմնամարզիկները Գերմանիայում են` մասնակցելու Եվրոպայի առաջնությանը
Հայաստանի մարմնամարզության հավաքականը ժամանել է Գերմանիա:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի հավաքականն արդեն իսկ Մյունխենում է, որտեղ կկայանա մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը: Մեծահասակների կազմում Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն՝ Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Գագիկ Խաչիկյանը մարզիչներ՝ Հայկ Նազարյանի և Աշոտ Գասպարյանի գլխավորությամբ, երիտասարդների կազմում Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը, Էրիկ Բաղդասարյանը, մարզիչ՝ Արտակ Այդինյանի գլխավորությամբ, մրցաշարը կսպասարկեն Հակոբ Սերոբյանը և Էլֆիկ Հովհաննիսյանը: Եվրոպայի առաջնությանը ներկա կլինի նաև ՀՄՖ նախագահ Գագիկ Վանոյանը:
Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվում էր Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում:
Կարծիքներ