Նախագահի մոտ ոչ մի կողմնակի ազդեցություն չի նկատվում․ Պեսկովը՝ Պուտինի պատվաստման մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լավ է տարել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժնով պատվաստումը, կողմնակի ազդեցություններ չկան։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Նախագահի մոտ ոչ մի կողմնակի ազդեցություն չի նկատվում, նա իրեն լավ է զգում, պատվաստումը լավ է տարել»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Կարծիքներ