Ակնկալվում է 45 միլիոն դոլարի եկամուտ. Համաշխարհային բանկը վայրի բնության պարտատոմսեր կթողարկի սև ռնգեղջյուրների թվաքանակի ավելացման նպատակով
Համաշխարհային բանկը հինգ տարի ժամկետով կթողարկի վայրի բնության պարտատոմսեր, գրում է Bloomberg-ը:
Դրանց վաճառքից ստացված եկամուտի չափը կախված կլինի սև ռնգեղջյուրների թվաքանակից և ուղղված կլինի դրանց քանակի ավելացմանը, քանի որ ներկայում այս կենդանատեսակը գտնվում է ոչնչացման սպառնալիքի տակ:
Բանկը նախատեսում է ստանալ շուրջ 45 միլիոն դոլարի եկամուտ: Ծրագիրը կմեկնարկի այս տարվա կեսերին:
Վճարումները կիրականացնի համաշխարհային էկոլոգիական հիմնադրամի միջոցով, որը գործում է աշխարհի ավելի քան 40 երկրներում:
Եթե նախագիծը հաջող ընթանա, պարտատոմսեր կստեղծվեն նաև այլ վտանգված տեսակների համար:
Կարծիքներ