Արթիկ քաղաքում կկառուցվի և կարդիականացվի գիշերային լուսավորության ցանցը
Համայնքների 2020 թվականի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Շիրակի մարզի Արթիկ քաղաքում գիշերային լուսավորության ցանց կկառուցվի և կարդիականացվի։
Այս մասին Freenews-ին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժինը։
Ըստ տեղեկության 76 մլն 632 հազար դրամ արժողությամբ ծրագրի 60 տոկոս ֆինանսավորումը կկատարի պետությունը, 40 տոկոսը՝ համայնքը։
Ծրագրի շրջանականերում համայնքի 77 փողոցներում և նրբանցքներում կկառուցվի և կընդլայնվի գիշերային ցանցը, կտեղադրվեն 445 նոր հենասյուներ՝ 40-60 վտ հզորությմաբ լուսատուներով։
Աշխատանքների իրականացման մրցույթն արդեն հայտարարված է։
Կարծիքներ