Երևանի պարեկները 17-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերել են թմրամիջոց
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հուլիսի 21-ին, առավոտյան ժամը 5-ին, պարեկային ծառայության առաջին գումարտակի երկրորդ վաշտի ոստիկանները, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Պարույր Սևակի փողոցում ձերբակալել և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ, 17-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգված և մոխրացած հետքերով կաթուցիչներ: Նա հայտնել է, որ թմրամիջոցն իրենն է, կանեփը քաղել էր Գառնիի մոտակայքի հողատարածքից:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
Կարծիքներ