Ամսական 1000 դրամ կանոնավոր մուծենք «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին». կոչ դրսում ապրող հայերին
Սիրելի ընկերներ:
Կյանքումս նման նախաձեռնությամբ առաջին անգամ եմ հանդես գալիս եվ ինձ իրավունք եմ վերապահում այս գրությամբ թագ անել բոլոր դրսում ապրող իմ ընկերներին, ում հետ ունեմ մարդկային, ընտանեկան կամ ընկերական կանոնավոր շփումներ, ջերմ հարաբերություններ և ճանաչելով նրանց որպես հայրենասեր անձնավորություն, համարում եմ որ իմ այս առաջարկությունն ընդունելի կլինի իրենց համար:
Սիրելի ընկերներ, տարիներ ի վեր Հայաստանում ապրող և աշխատող ցանկացած քաղաքացի իր աշխատավարձից պարտադիր վճարում է ամսական 1000 դրամ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին, ինչն ապահովում է ռազմական գործողությունների ժամանակ զոհված կամ վիրավորված մեր զինծառայողների ընտանիքներին ֆինա սական կանոնավոր փոխհատուցում:
Սիրելի ընկերներ: Դուք, երկար տարիներ ապրելով Հայաստանից դուրս, ձեր մեծ աշխատասիրության և գիտելիքների շնորհիվ հասել եք նշանակալի հաջողության օտարության մեջ, ֆինասապես և մասնագիտական առումով կայացած, ձեր ոլորտներում մեծ հաջողություններ գրանցած և ապահովված մարդիկ եք: Դիմում եմ ձեզ՝ խնդրանքով, որ բոլորս ամեն ամիս, Հայաատանում աշխատող մեր հայրենակիցների նման ամսական #ընդամենը_1000 դրամ (հազար դրամ) կանոնավոր մուծենք այս հիմնադրամին մեր զինվորների և ընտանիքների թիկունքը պահելու համար, նրանց անձնազոհությամբ առաջացած ֆիանսական շատ չնչին բեռը վերցնենք մեր ուսերին, ինչը խոստովանենք, մեզ՝ դրսում ապրողներիս համար չնչին գումար է: Տավուշյան դեպքերը, նրանց անձնազոհ գործողությունները (նաև խփված իսրայելական ԱԹՍ—ների փաստը) ցույց տվեցին, որ մեր զինվորն անպարտ է, եթե ունի մեր ու մեր ժողովրդի թիկունքը:
Ուստի առաջարկում եմ, ներքոհիշյալ հիմնադրամի կայքէջում, Ձեր կրեդիտ քարտով բաժանորդագրվել ամսական վճարում կատարելու համակարգին: Այս Համակարգի միջոցով վճարվել է մինչև 1998 թվականը մեր զոհված և վիրավոր հայրենակիցներին հասանելիք վճարումները: Մեր նպատակն է լինել բոլորի կողքին անկախ վիրավորված և զոհվելու տարեթվից: Այսօր մեր հեռավոր հայրենիքի սահմանին կանգնած են նաև այն տղաները, ում ծնողները զոհվել կամ վիրավորվել են 1998 թվականից առաջ և նրանք դեռ չեն ստացել այդ գումարները: Մեր նպատակը պետք է լինի, որ ոչ մի զինվոր իր ընտանիքի համար չմտածի և իրեն մենակ չզգա!
Առաջին փոխանցումը ես արդեն կատարել եմ իմ և կնոջս անունից, յուրաքանրյուրիս համար 1000 դրամ (էս թիվը իմ դեպքում երջանիկ պատահականությամբ մի զրո ավել գնաց:
Սպասում եմ ձեր արձագանքներին: Ովքեր համաձայն են, և կկատարեն վճարումը կխնդրեմ + դնել քոմենթում և դուք էլ տարածեք ձեր ընկերների շրջանում այս կամ ձեր առանձին տեքստով: Ես ժամանակ առ ժամանակ թարմացնելու եմ այս գրառումը, հիապարակելով վճարողների անուն ազգանունները իմ պատին և շնորհակալություն հայտնելու իրենց հոգատարության համար: Նրանց ում մոռացել եմ նշել՝ հազար ներողություն, դուք էլ կաք իմ սրտում, ուղղակի էդքանին հերթով գտնելը իմ ցանկում բարդ գործ էր: Ասեմ միանգամից՝ ես Ձեզ բոլորիդ շատ սիրում եմ:
#Մենք_ուժեղ_ենք_միասին
#մեր_անունն_է_հայկական_բանակ
Հարգանքներով՝ Էդգար
https://www.1000plus.am/hy/payment/…
ՔՊ-ական Էդգար Մանուկյանի գրառումը
Կարծիքներ