Ռուսաստանը հանդես է գալիս Ադրբեջանի և Իրանի սահմանին լարվածության թուլացման օգտին. Զախարովա

Ռուսաստանը հանդես է գալիս Ադրբեջանի և Իրանի սահմանին լարվածության թուլացման օգտին. Զախարովա

Ռուսաստանը հանդես է գալիս Ադրբեջանի և Իրանի սահմանին լարվածության թուլացման օգտին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ պատասխանելով Ադրբեջանի կողմից Իրանից Ռուսաստան արտահանմանը խոչընդոտելու վերաբերյալ «Լուրերի» հարցին:

«Հետևողականորեն հանդես ենք գալիս Ադրբեջանի և Իրանի սահմանին լարվածության թուլացման օգտին: Մենք համոզված ենք, որ այդ պետությունների հարաբերություններում բոլոր հարցերը պետք է լուծվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով՝ բարիդրացիության ոգով»,- նշել է Զախարովան՝ հավելելով, որ Ռուսաստանը ջանքեր է գործադրում Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ:

«Մենք կարծում ենք, որ նման գործընթացը պետք է հաշվի առնի տարածաշրջանի բոլոր երկրների շահերը, այդ թվում՝ Իրանի»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Ավելի վաղ Իրան-Ռուսաստան առևտրային պալատի տնօրենների խորհրդի անդամ Ջալիլ Ջալիֆարը հայտարարել էր, որ Ադրբեջանը խոչընդոտում է Իրանից Ռուսաստան արտահանումը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում