Արցախի ԱԺ-ն արտահերթ նիստ կհրավիրի՝ կապված սահմանային իրավիճակի հետ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը արտահերթ նիստ կհրավիրի՝ կապված սահմանային իրավիճակի հետ:
«ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ստորագրել է Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ 2022 թվականի մարտի 10-ին՝ ժամը 19:00-ին, Ազգային ժողովի հայտարարության մասին օրակարգով Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու մասին որոշումը՝ կապված ստեղծված իրավիճակի հետ»,- ասված է ԱԺ-ի հաղորդագրությունում։
Կարծիքներ