Ռուսական կողմը հայտարարում է, որ դեմ չեն և չեն կանխում հայ պաշտոնյաների մուտքը Արցախ, բայց փաստացի թույլ չեն տալիս ՀՀ ԱԺ պատգամավորներին հասնել Ստեփանակերտ
2020 թվականի Արցախյան պատերազմի հետո կնքվեց եռակողմ համատեղ հայտարարություն Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև համաձայն որի Հայաստանը պետք է անխափան կապ ունենար Լաչինի 5կմ-անոց միջանցքով Արցախի հետ։
Ընդ որում, այն մասին, որ Հայաստանը պետք է միշտ կապ ունենա Արցախի հետ, դրա մասին նոյեմբերի 9-ի պայմանագրից հետո անընդհատ շեշտել են նաև ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաները։ Իսկ օրինակ ՌԴ ԱԳ նախարար Լավրովի խոսքերով, անգամ պաշտոնական Բաքուն երբեք դեմ չի եղել Հայաստան-Արցախ կապին, գրում է ArmeniaNews֊ը։
Սակայն այսօր Արցախում ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորների մուտքը Ստեփանակերտ արգելվել է։ Աղավնոյի անցակետից ընդդիմադիր պատգամավորներին այլևս թույլ չեն տվել մուտք գործել Ստեփանակերտ։ Ի դեպ, ընդդիմադիր պատգամավորների խոսքերով հենց ռուս սահմանապահներն են արգելել վերջիններիս մուտք գործել Ստեփանակերտ։
Փաստացի ռուսական կողմը հակասում է հենց ինքն իրեն, հայտարարում են, որ դեմ չեն և չեն կանխում հայ պաշտոնյաների մուտքը Արցախ, բայց փաստացի թույլ չեն տալիս ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին հասնել Ստեփանակերտ։
Կարծիքներ