ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան ու Կանադան մտադրվել են պատժամիջոցներ կիրառել Բելառուսի նկատմամբ
Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան ու Կանադան որոշում են կայացրել Բելառուսի որոշ պաշտոնատար անձանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառել: Այս մասին տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը:
Երեք երկրները մտադրվել են հանրապետության դեմ սահմանափակումներ կիրառել օգոստոսի 9-ին Բելառուսում նախագահի ընտրություններում տեղի ունեցած ընտրակեղծիքների ու բողոքի ակցիաների ժամանակ ցուցարարների դեմ բռնությունների պատճառով:
Ամենայն հավանականությամբ, պատժամիջոցների մասին կհայտարարվի սեպտեմբերի 25-ին:
Կարծիքներ