Կործանված ինքնաթիռը ուսումնավարժական թռիչք է իրականացրել. ՊՆ

Կործանված ինքնաթիռը ուսումնավարժական թռիչք է իրականացրել. ՊՆ

Կոտայքի մարզում կործանված  ԱՆ-2 ինքնաթիռը վթարվել է ուսումնավարժական թռիչքի ժամանակ:

Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ին հաստատեց պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը՝ հաստատելով 2 զոհվածի մասին տեղեկությունը:

«Պաշտպանության նախարարությունը ցավակցում է զոհված օդաչուների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», - նշեց ՊՆ խոսնակը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ինքնաթիռը կործանվել է Եղվարդ քաղաքի մոտակայքում, «Լճեր» կոչվող տարածքի մոտ:

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում