ՀՀ տարածքում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Հուլիսի 19-ին՝ Ժամը 09։30-ին, քաղաքացուց ահազանգ է, որ Եղվարդ քաղաքի մոտակայքում, «Լճեր» կոչվող տարածքի մոտ ինքնաթիռ է վթարվել, հավանաբար կան զոհեր։
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՀՀ ներքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ դեպքի վայր են մեկնել փրկարարական ուժերն ու օպերատիվ խմբերը. տեղում պարզվել է, որ ըստ նախնական տվյալների վթարվել է ԱՆ-2 ինքնաթիռը, կա 2 զոհ։
Դեպքի վայրում աշխատանքը համակարգում է ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի պարտականությունները ժամանակավոր կատարող, փ/ծ գնդապետ Եգոր Կարապետյանը։
Կարծիքներ