Լը Պենն անարդյունավետ է անվանել Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները

Լը Պենն անարդյունավետ է անվանել Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները

 «Ազգային ասոցիացիա» խմբակցության ղեկավար Մարին Լը Պենը բացասաբար է արտահայտվել հակառուսական սահմանափակող միջոցների մասին։

«Պատժամիջոցները վնասում են հենց ֆրանսիացիներին, իսկ Ռուսաստանը միայն ավելի հարստացնում են», - ասաց նա:

«Եթե Ուկրաինան հավատում է, որ կա ռազմական լուծում, ես վստահ եմ, որ դա սխալ է», - ասել է քաղաքական գործիչը կիրակի օրը BFM հեռուստաալիքի եթերում : «Մենք պետք է դիվանագիտական ​​լուծում փնտրենք»: Նրա խոսքով՝ «ռազմական փորձագետներից ոչ մեկը չի կարող ասել, որ Ուկրաինան ի վիճակի է հաղթել Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններում»։

Լը Պենն ասել է, որ ուկրաինական հակամարտությունը կարող է լուծվել միայն դիվանագիտական ​​ճանապարհով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում