Արմավիրում հուլիսի 1-ին վրաերթի է ենթարկել 6-ամյա տղա. ՃՏՊ-ներ՝ հունիսի 30-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում
Հունիսի 30-ին, ժամը 16.15-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում բախվել են «ՖԱՎ» և «Մերսեդես» մակնիշի մեքենաները: «Մերսեդես»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Եվս մեկ ՃՏՊ հունիսի 30-ին, ժամը 21.10-ին, գրանցվել է Երևանի Թադևոսյան փողոցում: Բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենաները: «ԲՄՎ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Հուլիսի 1-ին, ժամը 11.40-ին, «ԿԻԱ» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Նար-Դոսի փողոցում վրաերթի է ենթարկել 46-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Նույն օրը ժամը 18.00-ին, Երևանի Արցախի պողոտայում «Հոնդա» և «Օպել» մակնիշների մեքենաների բախման հետևանքով «Հոնդա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Հուլիսի 1-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21150» մակնիշի մեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 79-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին: Վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
«Տոյոտա» մակնիշի մեքենայի վարորդը Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցում հուլիսի 1-ին վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Հուլիսի 1-ին, ժամը 21.55-ի սահմաններում, Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում բախվել են «ՎԱԶ-2115» և «Օպել» մակնիշի մեքենաներ: «Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Երեկ՝ հուլիսի 1-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Գյումրիի Շարլ Ազնավուրի հրապարակում բախվել են «Օպել» և «ԴԱՎ» մակնիշի մեքենաները: «Օպելի» ուղևորուհին մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Բոլոր դեպքերով կատարվում են քննություններ:
Կարծիքներ