Էլիզաբեթ II-ը ծանր հոգեկան խանգարում է ունեցել
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II-ը ծանր հոգեկան խանգարում է ունեցել, ասում է Ուենդի Հոլդենը՝ նոր կենսագրական «Դաստիարակչուհի» գրքում: Հաղորդում է The Sun-ը:
Մանկության տարիներին թագուհին խուճապի նոպաներ է ունեցել: Նաև տառապել է կպչուն մտքերից: Դա նկատել է նրա դաստիարակ Մարիոն Քրոուֆորդը: «Նա տառապում էր օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումից: Ելիզավետան միշտ իր մատիտները կատարյալ ուղիղ գծով էր շարում՝ իրեն ապահով զգալու համար», – պատմել է նա:
Նշվում է, որ ապագա թագուհին կարող էր գիշերը մի քանի անգամ արթնանալ՝ կոշիկներն ու հագուստը կարգի բերելու համար:
Մարիոն Քրոուֆորդը շոտլանդացի տնային դաստիարակչուհի է։ Նա ուսուցանել է թագավոր Ջորջ VI-ի և կնոջ`Էլիզաբեթի երեխաներին՝ արքայադուստրեր Էլիզաբեթին և Մարգարեթին:
1950 թվականին, հակառակ պալատի ցանկությանը, նա հրատարակեց «Փոքրիկ արքայադուստրեր» գիրքը, որում խոսեց թագավորական ընտանիքում իր ծառայության մասին: Գիրքը հրատարակելուց հետո թագավորական ընտանիքի անդամները Քրոուֆորդի հետ ընդմիշտ խզեցին բոլոր կապերը:
Կարծիքներ