Պերուի նախկին նախագահին արգելել են 10 տարվա ընթացքում զբաղեցնել պետական պաշտոններ արտահերթ պատվաստման պատճառով
Պերուի նախկին նախագահ Մարտին Վիսկարեին արգելել են զբաղեցնել պետական պաշտոններ 10 տարվա ընթացքում երկրի կոնգրեսի միաձայն քվեարկության արդյունքում այն բանից հետո, երբ նա կորոնավիրուսի դեմ պատվաստվել էր արտահերթ, հաղորդում է Reuters-ը:
Վիսկարան մեղավոր է ճանաչվել ազդեցությունը չարաշահելու, դավադրության եւ կեղծ հայտարարություններ անելու մեջ Պերուում VIP-պատվաստանյութերի սկանդալի կապակցությամբ, որի արդյունքում բազմաթիվ նախարարներ եւ պետական պաշտոնյաներ պատվաստվել են Sinopharm դեղամիջոցով նախքան երկրում դրանց հանրամատչելի դառնալը:
Կոնգրեսը նաեւ զրկել է նախկին առողջապահության նախարար Փիլար Մացեթիին ութ տարվա ընթացքում պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից, իսկ ԱԳ նախկին նախարար Էլիզաբեթ Ասթեթեին՝ մեկ տարվա ընթացքում: Երկու նախկին նախարարները ստացել են պատվաստանյութն ու հրաժարական տվել դրան հաջորդող սկանդալի ժամանակ:
Սակայն նրանք բոլորը հերքել են, որ չարաշահել են իրենց պաշտոնն արտահերթ պատվաստվելու համար:
Կարծիքներ