Վշտացած Եղիսաբեթ II-ն ամուսնու հուղարկավորության ընթացքում ձեռքից բաց չի թողել երկու իր
Երեկ Վինձորի (Մեծ Բրիտանիա) Սուրբ Գեորգիի մատուռում տեղի է ունեցել արքայազն Ֆիլիպի՝ Էդինբուրգի դուքսի հրաժեշտի արարողությունը: Շատերն ուշադրություն են դարձրել 94-ամյա Եղիսաբեթ II թագուհու վիճակին, որի դեմքին սեւ դիմակ է եղել։ Մասնագետների խոսքով՝ կինը ծանր է տանում ամուսնու հեռանալը։
Անգլիական The Sun պարբերականի լրագրողներին հաջողվել է պարզել պայուսակի պարունակությունը, որը Եղիսաբեթ II-ն արարողության ողջ ընթացքում ձեռքից բաց չի թողել: Եթե հավատանք ընտանիքին մոտ կանգնած աղբյուրներին, պայուսակում եղել են իրեր, որոնք հատուկ նշանակություն ունեն թագուհու համար։ Դրանք են՝ հանգուցյալ արքայազն Ֆիլիպի թաշկինակը, ինչպես նաեւ նրանց համատեղ լուսանկարը, որն արվել է Մալթայում հանգստանալու ժամանակ:
«Ինչ-որ իմաստով սա դարաշրջանի ավարտ է։ Իհարկե, թագուհին շարունակելու է իր պարտականությունների կատարումը։ Նա արդեն մասամբ վերադարձել է աշխատանքին։ Բայց թագուհու համար երբեք ամեն ինչ նույնը չի լինի», - ասել է պրոֆեսոր Սառա Ռիչարդսոնը։ Նրա կարծիքով՝ Եղիսաբեթ II-ը տեղի ունեցած ողբերգությունից հետո ավելի ու ավելի կհեռանա հասարակական գործունեությունից՝ ձգտելով իր կյանքն ապրել հանգստության մեջ:
Կարծիքներ