Արտակարգ դեպք Գյումրիում. 9- հարկանի շենքից կինն ընկել ու մահացել է

Արտակարգ դեպք Գյումրիում. 9- հարկանի շենքից կինն ընկել ու մահացել է

Գյումրու Բուլվարային թաղամասում այսօր առավոտյան դեռ անձը չպարզված կին է ընկել բարձրահարկ 9-հարկանի շենքից և տեղում մահացել: Գյումրու շտապօգնության կայանի տնօրեն Արթուր Մանուկյանը freenews.am-ի հետ զրույցում նշեց, որ  կանչը գրանցվել է մոտավորապես 9:45 սահմաններում, մեր աշխատախումբը մեկնել է դեպքի վայր և  կնոջը գտել մահացած: Հանգուցյալի տարիքը մոտավորապես  40-45 տարեկան է, ներկաներից ոչ մեկը  չի ճանաչել նրան, շենքի բնակիչ չի եղել, իսկ նրա մոտ փաստաթղթեր չեն գտնվել: Մահն արձանագրվել է,   հայտնել են իրավապահ մարմիններին:  Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն էլ  նշել է, որ  դեպքի հանգամանքներով նախապատրաստվում են նյութեր: Ճշտվում են բոլոր հանգամանքներն ու հստակեցվում ՝ կնոջ ով լինելը: Այս պահին միայն հայտնի է, որ վերջինս 1980 թվականին ծնված քաղաքացի է և այդ շենքի բնակիչ չէ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում