Ադրբեջանում կրկին կորոնավիրուսով վարակման 24-ժամյա ռեկորդային աճ է գրանցվել
Ադրբեջանում բժիշկները մեկ օրում կորոնավիրուսով վարակման 491 նոր դեպք են արձանագրել, որը համավարակի սկզբից ի վեր երկրում վարակվածների թվի 24-ժամյա աճի նոր ռեկորդ է դարձել:
Ինչպես փոխանցում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Ադրբեջանի կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբին, երկրում, ընդհանուր առմամբ, վարակման 12 729 դեպք է հայտնաբերվել: Վերջին մեկ օրում արձանագրվել է մահվան 6 դեպք, համավարակի սկզբից ի վեր՝ 154:
Կորոնավիրուսից ապաքինվել է 6799 հիվանդ կամ վարակվածների 53.4 տոկոսը: Հիվանդանոցներում բուժումը շարունակում է 5776 հիվանդ:
Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանում գրանցվել էր կորոնավիրուսով վարակման 471 դեպք, որը ևս ռեկորդային ցուցանիշ էր երեկվա դրությամբ:
Կարծիքներ