Ռուսաստանում 2023 թվականի տվյալներով գնաճ է կանխատեսվում

Ռուսաստանում 2023 թվականի տվյալներով գնաճ է կանխատեսվում

2023 թվականի վերջին Ռուսաստանում գնաճը կկազմի մոտ վեց տոկոս։ 

Ինչպես տեղեկացնում է «Lenta.ru»-ն, այդ մասին հայտնել է երկրի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը։ 

«Մենք բոլոր միջոցները կձեռնարկենք Կենտրոնական բանկի հետ, որպեսզի գնաճն իջնի մեր կողմից ծրագրված մակարդակին», - պարզաբանել է ՌԴ ֆինանսների նախարարը։

Ավելի վաղ մանրածախ շուկայի փորձագետները հայտարարել էին, որ Ռուսաստանում ապրանքների գնաճը կկազմի հինգից յոթ տոկոս։ Նրանց պնդմամբ՝ ավելի մեծ թանկացման նախադրյալներ դեռ չկան։ Առաջիկա մի քանի ամիսների ընթացքում գները կփոփոխվեն՝ առանց կտրուկ տատանումների։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում