«Բարսելոնան» մտադիր է հրաժեշտ տալ 6 ֆուտբոլիստի
Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր է առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում հրաժարվել 6 ֆուտբոլիստի ծառայություններից:
Sport.es-ի հաղորդմամբ՝ Իսպանիայի փոխչեմպիոնը մտադիր է հրաժեշտ տալ Ժունիոր Ֆիրպոյին, Սամուել Ումտիտիին, Մատեուս Ֆերնանդեսին, Մարտին Բրեյթուեյթին:
Կառլես Ալենյային և Ռիկարդո Պուչային «Բարսելոնան» ցանկանում է հանձնել վարձակալության:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնայի» հոլանդացի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մտադիր է լուրջ փոփոխությունների ենթարկել թիմի կազմը:
Կարծիքներ