Սենտ Վինսենտը եւ Գրենադիններն սկսել են բնակիչների տարահանումն արթնացած հրաբխի պատճառով

Սենտ Վինսենտը եւ Գրենադիններն սկսել են բնակիչների տարահանումն արթնացած հրաբխի պատճառով

Սենտ Վինսենտի եւ Գրենադինների ղեկավարությունն սկսել Է տարահանել կղզի պետության մի շարք շրջանների բնակիչներին, որոնք բնակվում են արթնացած Սուֆրիեր հրաբխի անմիջական մերձակայքում: Ապրիլի 8-ին այդ մասին Twitter-ում հայտնել Է երկրի վարչապետ Ռալֆ Գոնսալվեսը:

«Ես հրաման եմ արձակել այն բոլոր բնակիչներին տարահանելու մասին, ովքեր ապրում են կղզու հյուսիս - արեւելքի եւ հյուսիս - արեւմուտքի «կարմիր գոտիներում»: Բոլոր բնակիչներին խնդրվում Է անհապաղ գործել համապատասխան կերպ՝ ապահովելու համար իրենց եւ իրենց ընտանիքների անվտանգությունը»,- գրել Է քաղաքական գործիչը: Սենտ Վինսենտի եւ Գրենադինների տարածքում, որտեղ բնակվում Է ավելի քան 100 հազար մարդ, ուժգին հրաբախային ակտիվություն չի դիտվել 1979 թվականինց ի վեր: Սուֆրիեր հրաբխի խոշորագույն ժայթքումներից մեկը տեղի Է ունեցել 1902 թվականին եւ խլել ավելի քան հազար մարդու կյանք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում