Բրազիլիայում մեկ օրում COVID-ից մահվան ռեկորդային՝ 4 249 դեպք է գրանցվել

Բրազիլիայում մեկ օրում COVID-ից մահվան ռեկորդային՝ 4 249 դեպք է գրանցվել

Բրազիլիայում ապրիլի 8-ին գրանցվել է կորոնավիրուսից մահացության ռեկորդային ցուցանիշ։ Մեկ օրում վիրուսը 4249 մարդու կյանք է խլել։ Բուժհաստատություններն աշխատում են գերբեռնված, դեղորայքը չի բավականացնում նույնիսկ ամենահարուստ հիվանդանոցներում, գրում է Reuters-ը։

Մասնավոր հիվանդանոցներում հայտնել են, որ դեղորայքի իրենց պահուստը կբավականացնի մեկ շաբաթ կամ ավելի քիչ։ Համաճարակը երկրում դուրս է գալիս վերահսկողությունից, պատվաստանյութերը չեն բավականացնում։ Այդուհանդերձ, նախագահ Ժաիր Բոլսոնարուն նվազեցնում է պանդեմիայի նշանակությունը։

«Եկեք չլացենք թափված կաթի պատճառով։ Մենք կվերապրենք պանդեմիան, որը մասամբ օգտագործվում է քաղաքական նպատակների համար՝ ոչ թե վիրուսի նկատմամբ հաղթանակի, այլ նախագահին տապալելու համար։ Ո՞ր երկրում մարդ չի մահանում։ Ցավոք, մարդիկ մահանում են ամենուր»,-ասել է նախագահը։

Սենատում մտադիր են հետաքննել Բոլսոնարուի կառավարության արձագանքը պանդեմիային։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում