Լատվիայի վարչապետը կոչ է արել ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին կանխել լարվածության աճը Ուկրաինայի սահմանին
Լատվիայի վարչապետ Կրիսյանիս Կարինսը կոչ է արել Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին նախազգուշացնել Ռուսաստանին Ուկրաինայի հետ սահմանին լարվածության սրման վտանգի մասին։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
«ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն պետք է ուշադիր հետևեն ուկրաինական սահմանին իրավիճակին և պետք է հստակ ազդանշան ուղարկեն Ռուսաստանին, որ իրավիճակի սրման ցանկացած փորձ անպատասխան չի մնա»,- ասել է նա Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլայի հետ համատեղ ասուլիսում։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր , որ ՌԴ-ն արձանագրում է տեղեկատվական արշավ, որը բխում է արևմտյան երկրներից՝ նպատակ ունենալով Մոսկվան ներկայացնել որպես սպառնալիք Ուկրաինայի կարգավորման գործընթացին։
ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան ընդգծել է, որ Ուկրաինայի հետ սահմանին լարվածություն չկա, և ռուսական զորքերը շարժվում են բացառապես ազգային տարածքով։ Իր հերթին, Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն նշել է, որ, ըստ եկող տվյալների, ԱՄՆ Պետդեպարտամենտը դիվանագիտական ուղիներով իր դաշնակիցներին և գործընկերներին ներկայացնում է բացարձակապես կեղծ տեղեկատվություն Ռուսաստանի տարածքում ուժերի ենթադրյալ կենտրոնացման մասին:
Կարծիքներ