Զորամիավորումում ամփոփվել են 2022 թվականի ուսումնական տարվա 1-ին կիսամյակում իրականացված աշխատանքների արդյունքները

Զորամիավորումում ամփոփվել են 2022 թվականի ուսումնական տարվա 1-ին կիսամյակում իրականացված աշխատանքների արդյունքները

N զորամիավորումում հուլիսի 20-ին ամփոփվել են 2022 թվականի ուսումնական տարվա 1-ին կիսամյակում իրականացված աշխատանքների արդյունքները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն:

Զեկույցներ են ներկայացվել մարտական պատրաստականության, մարտական հերթապահության կազմակերպման, անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի և զինվորական կարգապահության ամրապնդման ուղղությամբ իրականացված միջոցառումների վերաբերյալ։

Ամփոփելով կատարված աշխատանքները, զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա․ Ցականյանը նշել է առկա բացթողումները, տվել դրանց շտկման ցուցումներ, խրախուսել լավագույն արդյունքներ ցուցաբերած ստորաբաժանումներին և զինծառայողներին։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում