Որոշ խնդիրների լուծմամբ կզբաղվեմ անձամբ. Արուսյակ Մանավազյանն այցելել է Դարալիկ և Քարակերտ

Որոշ խնդիրների լուծմամբ կզբաղվեմ անձամբ. Արուսյակ Մանավազյանն այցելել է Դարալիկ և Քարակերտ

Այսօր մարզային այցի շրջանակներում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանն այցելել է Արմավիրի մարզի Դարալիկ և Քարակերտ համայնքներ, հանդիպել նշված համայնքներից պատերազմին մասնակցած տղաներից մի քանիսի ընտանիքներին, լսել նրանց մտահոգող խնդիրները: Այս մասին պատգամավորը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

Գրառման մեջ նաև ասված է.

«Այցի ընթացքում հանդիպել եմ նաև խոշորացված՝ Բաղրամյան համայնքի ղեկավարի հետ, փոխանցել նրան բարձրացված խնդիրներն ու առաջարկությունները, որոնց լուծման ու կատարման հարցում լինելու եմ խիստ հետևողական: Իսկ որոշ խնդիրների լուծմամբ կզբաղվեմ անձամբ:

Մարզային այցելություններս լինելու են շարունակական»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում