Երևանի ավագանին մայրաքաղաքի փողոցներից մեկն անվանակոչել է Ուսուբ Բեկ Թեմուրյանի անունով

Երևանի ավագանին մայրաքաղաքի փողոցներից մեկն անվանակոչել է Ուսուբ Բեկ Թեմուրյանի անունով

Երևան քաղաքի ավագանու որոշմամբ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում փողոց է անվանակոչվել Ուսուբ Բեկ Թեմուրյանի անունով:Այս մասին իր էջում գրել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Եզդի ժողովրդի զավակ Ուսուբ Բեկ Թեմուրյանը Հայաստանի քաղաքական, հասարակական, ռազմական, ազգային ազատագրական գործիչ է, Առաջին հանրապետության խորհրդարանի պատգամավոր»,- գրել է Կարապետյանը:

Ուսուբ Բեկ Թեմուրյանի անունը կկրի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Լեփսիուսի 2-րդ փողոցը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում