ԳեոՊրոՄայնինգի ակտիվները Հայաստանի խոշորագույն հարկատուների տասնյակում են
2022 թվականի առաջին եռամսյակում «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խմբի կողմից կառավարվող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 3,6 անգամ ավելացրել է Հայաստանի պետական բյուջեի հարկային մուտքերը՝ մինչև 35,5 մլրդ դրամ, տեղեկացնում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմիբինատը։
Այս մասին է վկայում Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկը, որը հրապարակել է հանրապետության Պետական եկամուտների կոմիտեն։ Այսպիսով, ԶՊՄԿ-ն գլխավորում է երկրի հարկատուների ցուցակը։
«ԳեոՊրոՄինիգ»-ի մեկ այլ ակտիվ՝ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը, ցուցակի ութերորդ հորիզոնականում է՝ 3,6 մլրդ դրամի չափով պետական բյուջե վճարված հարկերով, ինչը ավելի քան 5 անգամ գերազանցում է 2021 թվականի նույն ցուցանիշը։
Այս երկու ակտիվներն էլ աշխարհագրորեն տեղակայված են Հայաստանի հարավում՝ Սյունիքի մարզում և առանցքային դեր են խաղում ռազմավարական տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման գործում:
Այս տարի կառավարող ընկերությունը մտադիր է ավելի քան 65 մլն ԱՄՆ դոլար ներդնել ԶՊՄԿ արտադրության արդիականացման համար։ Նախատեսվում է պղնձամոլիբդենային հանքաքարի վերամշակումը 2021 թվականի 17,6 միլիոն տոննայից հասցնել 22 միլիոն տոննայի 2022 թվականին, ինչը 25 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա փաստացի ցուցանիշները։
ԱՊՄԿ-ի կապիտալ ծախսերը 2022 թվականին կազմում են ավելի քան 6,1 միլիոն դոլար։ Ներդրումները ուղղված են ֆլոտացիոն մեքենաների պարկի թարմացմանը, ինչպես նաև այլ հիմնական միջոցների թարմացմանը, ինչը կհանգեցնի մետաղների կորզման ծավալների ավելացմանը։
Խումբը շարունակում է իրականացնել մարզի զարգացմանն ուղղված սոցիալական լայնածավալ ծրագրեր։ Երկու ձեռնարկություններում միասին աշխատում է ավելի քան 6000 մարդ, և երկու ակտիվների գործունեության մուլտիպլիկատիվ էֆեկտը կազմում է Հայաստանի հարավային տարածաշրջանի տնտեսության մեծ մասը։
Հիշեցնենք, որ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խումբը՝ Հայաստանի խոշորագույն արդյունաբերական ներդրողներից մեկը, երկրում գործում է արդեն 15 տարի։ Խմբի հայկական ակտիվները բաղկացած են Սոթի ոսկու հանքից, Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայից և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատից։
Գործունեության 15 տարիների ընթացքում խումբը ավելի քան 400 միլիոն ԱՄՆ դոլար է ներդրել իր հայկական ձեռնարկությունների արդիականացման համար։ Խմբի սոցիալական ներդրումների ծավալը իր գործունեության մարզերի զարգացման համար գերազանցում է 15 մլն ԱՄՆ դոլարը։
Կարծիքներ