Վլադիմի՛ր, կա՛նգ առ. Թրամփը դիմել է Պուտինին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր դժգոհությունն է հայտնել Կիևին Ռուսաստանի հասցրած հարվածների առնչությամբ և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ արել «կանգ առնել»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփը գրառում է կատարել իր Truth Social հարթակում։
«Ես գոհ չեմ Կիևի վրա ռուսական հարվածներից։ Դա անհրաժեշտ չէր, և ժամանակը պատեհ չէր։ Վլադիմի՛ր, կանգ առ։ Շաբաթական 5000 զինվոր է մահանում։ Եկեք իրագործենք խաղաղության համաձայնագիրը», - գրել է Թրամփը։
Ռուսաստանը լույս ապրիլի 24-ի գիշերը հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Կիևին, որի հետևանքով զոհվել է առնվազն 9 մարդ, ևս 70-ը՝ վիրավորվել։ Սա համարվում է ամենամահաբեր հարձակումը Կիևի վրա 2024 թ. հուլիսից ի վեր։ Հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն փորձում է երկու կողմերի հետ հասնել խաղաղության համաձայնագրի կնքման։
Կարծիքներ