Սեպտեմբերի 11-ից կվերագործարկվեն մայրաքաղաքի շատրվաններն ու ջրավազանները
Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության ավարտով պայմանավորված՝ սեպտեմբերի 11-ին՝ ժամը 17:00-ից հետո, հերթականությամբ կվերսկվեն մայրաքաղաքի 22 շատրվանների և 8 ջրավազանների վերագործարկումները:
Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը:
Կարծիքներ