Նիժնի Նովգորոդ-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռում ուղևոր է մահացել

Նիժնի Նովգորոդ-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռում ուղևոր է մահացել

Նիժնի Նովգորոդ-Երեւան չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Սամարայի «Կուրումոչ» օդանավակայանում, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Սամարայի օդանավակայանի մամուլի ծառայությանը։

Ըստ աղբյուրի՝ ցամաքում սպասել են վերակենդանացման եւ շտապօգնության մեքենաները։ Բժիշկները բարձրացել են ինքնաթիռի սրահ, սակայն ուղեւորն արդեն մահացած է եղել։  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում